Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ի կղզյակների ճակատագիրը

ՀՀԿ-ի կղզյակների ճակատագիրը
02.11.2018 | 01:04

Նիկոլ Փաշինյանի թիմին չմիացած, բայց ՀՀԿ-ից պոկված քառյակը՝ Սամվել Ֆարմանյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան և Կարեն Բեքարյան, այս ընթացքում նախընտրում է լրատվամիջոցների հետ չշփվել, չասել իրենց ապագա պլանների մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք մտադիր են ոչ թե որևէ ուժի հետ կրկին մտնելու խորհրդարան, այլ ստեղծելու մի միավորում, որն ավելի շատ քաղաքական վերլուծական աշխատանքներով է զբաղվելու։


Իսկ մինչ այդ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արման Սաղաթելյանը մեկ ամսից ավելի է իրենց աշխատասենյակներին փակցրած անուն-ազգանվան ցուցատախտակը պոկել են։ Երբ հարցրինք՝ ինչու՞ են հանել, աշխատակիցներն ասացին՝ պոկվել է, պիտի կպցնեն։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցուցատախտակն ինքն իրեն պոկվել ընկել։ Թեև, ի՞նչ իմանաս, Հայաստանում իրավիճակ է փոխվել, հնարավոր է ցուցատախտակներն էլ ոտք առնեն ու փախչեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ